ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում բարեփոխումներ իրականացնելու իրավապաշտպան կազմակերպությունների պայմանները նպաստել են դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Իեն Լևինը։
Լևինը հրապարակել է նամակը, որը Հեյլին հղել է կազմակերպությանը։
Նամակում Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետությունների ոչ մեծ խմբի շրջանում տարածել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևի փոփոխության նախագիծը՝ ուսումնասիրելու և փոփոխությունների համար։ Սակայն Վաշինգտոնը ոչ մի երկրից պատասխան չի ստացել։
Նրա խոսքով՝ «միակ պատասխանը եղել են Ռուսաստանի և Չինաստանի դեմարշները և իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ նամակը, որոնք դեմ են հանդես եկել ԱՄՆ բանաձևին»։










































