«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ (1999 թվականից), ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն։
–Պարոն Բաբայան, կխնդրեմ ներկայացնել Ձեր վերաբերմունքը Մանվել Գրիգորյանի հետ կապված իրավապահ համակարգի՝ վերջին օրերին կատարած բացահայտումների մասով։
-Ես մի 10-15 տարի առաջ եմ ասել իմ կարծիքը։ Ես հոգով երկրապահ եղել ու կմնամ։ Իսկ այս վերջին օրերի պատմությունները, ես՝ որպես հայ, որպես կռված տղա համարում եմ շանտղություն, դավաճանություն։ Դա անելու բան չէր։
–Դուք Մանվել Գրիգորյանի հետ երկար ճանապարհ եք անցել։ Ձեզ համար անակնկալ էր այն, ինչ իրավապահները բացահայտեցին։
-Միանշանակ։ Չէինք պատկերացնում։ Չնայած 2005 թվականին առիթ է եղել, ես իրեն ասել եմ՝ փոխվել ես, առաջվանը չես, ինչ ես անում, սրա վերջը լավ բան չէ։ Երևույթն արդեն զգացվում էր։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում









































