Կլոր սեղանից հետո, որին մասնակցել են Ուկրաինայի 4 նախագահները, պետության երրորդ ղեկավար Վիկտոր Յուշչենկոն վստահություն է հայտնել, որ գործող իշխանությունը ուժ չի կիրառի «Եվրոմայդանը» ցրելու համար: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:
Այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը, և ինչու է փոխվել նախագահի դիրքորոշումը, Յուշչենկոն պատասխանել է, որ նախագահին ճիշտ տեղեկություններ չեն տալիս:
«Ես կարծում եմ`պատճառը նախագահին ոչ ադեկվատ տեղեկություններ հաղորդելն է: Կարծում եմ, որ դա մեծ խնդիր է: Կարծում եմ, որ իրադարձությունների մասին տեղեկությունները հաղորդում են ավելի գունավոր երանգներով»:
Դրա հետ մեկտեղ՝ Յուշչենկոն հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է ուժ կիրառվել, եթե գործող նախագահն իսկապես վստահ է, որ ամեն ինչ կարգին է:







































