Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան դեմ են արտահայտվել G7-ում Ռուսաստանին վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։ Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի աշխատակազմում, փոխանցում է Interfax-ը։
«Եվրոպացիներն ընդհանուր դիրքորոշում են հայտնում Ռուսաստանի վերադարձի դեմ»,-ասել է Մակրոնի բարձրաստիճան օգնականը։
Նա նաև ընդգծել է, որ երկրների առաջնորդները հնարավոր են համարում Մոսկվայի հետ երկխոսություն սկսելը։
Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեն Կանադայում G7 գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի շուրջ ընդհանուր դիրքորոշում են զբաղեցրել։









































