Monday, 15 06 2026
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փաշինյանը սահմանազատվեց «շարքային», լուզեր վարչապետներից

Երբեմն պատկերավոր և այլաբանական արտահայտություններն ավելի դիպուկ են նկարագրում քաղաքական ուժերի մտադրությունները, քան` երկարաշունչ ելույթներն ու ծրագրերը:

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն երեկ Նիկոլ Փաշինյանին դիմել է 20-րդ դարասկզբի Ֆրանսիայի վարչապետներից մեկի` Ժորժ Կլեմանսոյի` «դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ» թևավոր արտահայտությամբ: Դրանից առաջ և հետո Աշոտյանի ասածներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև Կլեմանսոյի բերանով նա փորձում է կանխատեսել Փաշինյանի թիմի ձախողումը, ֆիասկոն, համենայն դեպս` Հայաստանում այդպիսի քաղաքական ճակատագիր են ունեցել շարքային վարչապետները:

Ընդդիմադիր տրամաբանության տեսանկյունից` ՀՀԿ ցանկությունը նույնիսկ մոտիվացված է, այլ խնդիր է, որ բոլոր առումներով ՀՀԿ-ն ոչ դասական, ոչ ստանդարտ ընդդիմություն է: Հասարակությունը նման ընդդիմություն ձևավորելու մանդատ չի տվել, սակայն շատ ավելի էական է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր է ոչ այնքան կոնկրետ կառավարության քաղաքականությանը, որքան` հեղափոխական համատեքստին: Եթե այդ համատեքստը վերանում է, Փաշինյանը դառնում է շարքային վարչապետ, ընդ որում` օտարների միջավայրում:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն քսան տարի կառավարության ղեկին գտնված ուժը, որը գոնե այս պահին խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը, ըստ էության` արտահամակարգային ընդդիմություն է` հեղափոխության չեղարկման օրակարգով: Հեղափոխության համար նման ընդդիմությանը պարտվելը հակացուցված է` քաղաքական, արժեքային հարթությունների վրա:

Մյուս կողմից` եթե արագ չհաղթահարվի քաղաքական վակուումը և հեղափոխության ինստիտուցիոնալիզացիայի հաջորդ փուլում չձևավորվի հետհեղափոխական Հայաստանի իրական ընդդիմություն` դեմոկրատական հակակշիռ, ապա արտահամակարգային ընդդիմության դեմ հաղթանակը կարող է հանգեցնել հեղափոխական դիկտատուրայի:

Նիկոլ Փաշինյանն անուղղակի, դարձյալ` այլաբանորեն, հակադարձել է Աշոտյանին` ասելով, թե ինքն ունի կախարդական փայտիկ: Այս հայտարարությամբ Փաշինյանը իրեն սահմանազատում է «շարքային», լուզեր վարչապետներ Տիգրան Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից, Կարեն Կարապետյանից, որոնք կառավարություն էին եկել ոչ թե կախարդական փայտիկով, այլ` երկաթե շերեփով` քրեաօլիգարխիայի կաթսայից մեծ բաժին տանելու համար:

Կախարդական փայտիկը հեղափոխության տված բանալին է, որը Փաշինյանին հնարավորություն է տվել` բացել նոր համակարգի դուռը, որտեղ բացակայում են մենաշնորհներն ու կոռուպցիան, իշխանական արտոնություններն ու խեղճերի նվաստացումը:

Կառավարության ծրագրի քննարկումներն իրապես ինդիկատորայ ին էին, որովհետև բացահայտեցին քաղաքական դիմակայության բաժանարար գիծը: Այն անցնում է` ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ` երկու հակամարտ համակարգերի` հեղափոխության և հակահողափոխության սահմանագծով:

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն` անկախ ժամկետներից, չեն կարող մրցակցային լինել, որովհետև ընթանալու են հենց հեղափոխության և հակահեղափոխության(պարտադիր չէ ՀՀԿ-ի դեմքով) պայքարի ռեժիմով: Մինչև հակահեղափոխությունը չպարտվի, չենք ունենալու կառավարություն` դասական իմաստով, և ընդդիմություն` դեմոկրատական հակակշռի ինստիտուցիոնալ դերակատարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում