46-ամյա դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը, հնարավոր է, սպասում է չորրորդ երեխային: Մամուլում նման լուրեր սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ TMZ կայքի լրագրողները հրապարակեցին դերասանուհու լուսանկարները, որտեղ վերջինիս փորը բավականին մեծ է:
Պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհուն, երբ վերջինս զբոսնելիս է եղել իր ամուսնու՝ Լոս Անջելեսում գտնվող տան մերձակայքում:
Կայքում նշվում է, որ աստղը երբեք ավելորդ քաշից չի տառապել, սակայն, լուսանկարներից դատելով՝ «նրան այլևս չի հաջողվի թաքցնել որովայնի չափսերը նույնիսկ հաստ բլուզի ներքո»: Սակայն իր հղիությունը դերասանուհին դեռևս պաշտոնապես չի հաստատել:









































