Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ պատգամավորներին քաղաքական կոռեկտության կոչ արեց և, դիմելով ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին, ասաց. «Խնդրում եմ այսուհետ նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունը»:
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց. «Զսպեք ձեր մոլուցքը հակադարձելու և բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Կարողացեք իրականությունն ընկալել հավուր պատշաճի. ինչ որ կա՝ էդպես էլ կա:»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հորդորեց. «Բնակվելով ապակե տնակում՝ չարժե հարևանների հետ կռիվ սարքել քար նետելով: Կարծում եմ՝ դա ոչ մի լավ բան չի բերում, հատկապես երկրին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































