ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ձկնորսը, բռնելով կենդանի շնաձկան պոչից, քարշ է տվել նրան դեպի ջուրը՝ գրում է The State-ը:
Ականատեսներից մեկը տեսանկարահանել է միջադեպը: Շնաձուկը եղել է սևափետուր տեսակի: ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ 137 սմ-ը գերազանցող շնաձկների այդ տեսակի որսը արգելված է: Դա է պատճառը, որ շնաձկանը բռնած ձկնորսը հանել է նրա բերանից կեռիկը և մերկ ձեռքերով քարշ տվել նրան ջուրը: Այդ ընթացքում մյուսները վտանգից խուսափելու համար գերադասել են հեռվից դիտել և տեսանկարահանել:









































