Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՄԻ հռչակագիրը հիմնի նման է. մեղեդին ծանոթ է, բառերը՝ ոչ. Ֆիլիպ Ֆլուրի

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի մասնակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում անցկացրեց «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով սեմինար:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նկատեց՝ բոլոր պետությունները վերջին տասնամյակներում ձեռնարկել են հետևողակյան քայլեր, որպեսզի զինվորական հագուստով քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն ոչ միայն օրենսդրորեն, այլև կիրառական մակարդակով: Այս տեսանկյունից, ըստ Նահապետյանի, զինծառայողները չեն կարող դիտարկվել որպես խոցելի խումբ. նրանք լիիրավ քաղաքացիներ են, օգտվում են բոլոր իրավունքներից ու հնարավորություններից:

«Շատ կարևոր է ԶՈՒ նկատմամբ ժողովրդավարական-քաղաքացիական վերահսկողությունը, որի իրականացման առումով հատկապես կարևորվում է խորհրդարանական վերահսկողությունը, որ ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիական վերահսկողության առումով մեծ դեր ունեն նաև ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ները: Ըստ Նահապետյանի՝ առանցքային մի շարք դերակատարներ են ներգրավված, բացի ՀԿ-ից՝ նա առանձնացրեց նաև ՄԻՊ ինստիտուտը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին նկատեց, որ դեկտեմբերի 10-ը պատեհ առիթ է՝ անդրադառնալու Մարդու իրավունքներին: «Բոլորս տեղյակ ենք Մարդու իրավունքների հռչակագրին, բայց երբ բանը հասնում է դրան, ոնց որ ազգային հիմն լինի՝ մեղեդին բոլորին ծանոթ է, բայց երբ բառերին է հերթը հասնում, հիշողությունը դավաճանում է: Մարդու իրավունքների հռչակագիրը կիրառվելու կարիք ունի, նաև խորհրդարանի աշխատանքում պիտի առանցքային լինի, տարբեր մարմինների, ծառայությունների կողմից: Մենք շարունակում ենք փաստորեն ձևական տուրք տալ հռչակագրին, բայց վերջում այն չի կիրառվում»,- ասաց նա:

Անդրադառնալով ԶՈՒ-ում իրենց նկատած խնդիրներին՝ Ֆլուրին նշեց, որ եթե Մարդու իրավունքների պաշտպանությունը, դրանց կիրառումը խնդիր է, ապա շատերը խույս են տալիս ծառայությունից, զինապարտները, անգամ նրանք, ովքեր ծառայում են, փորձում են խուսափել տարբեր ձևերով՝ դիմում են տարբեր միջոցների:

Ըստ բանախոսի՝ բացի գաղափարախոսական նկատառումներից ՝ ՄԻ և դրա հռչակագրի շուրջ, կա նաև այլ պատճառ՝ ինչու է պետք այն կիրառել ԶՈՒ-ում. այն քաղաքացին, որ պետք է ծառայի նաև բանակում, պարզ է՝ կցանկանա, որ իր իրավունքները պաշտպանված լինեն նաև ծառայության ընթացքում:

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ ոչ միայն ԶՈՒ-ին է վերաբերում, այլև քաղհասարակությանն էլ կցանկանայինք ներգրավել, այսինքն՝ անհրաժեշտ է այս համագործակցության մեջ ավելի մեծ հաշվետվողականություն, հարգանք դրսևորել մարդու հանդեպ: Գալիք տարում մենք ձեռք կբերենք ավելի ինտենսիվ համագործակցություն նաև քաղհասարակության հետ»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ հնարավոր է սահմանափակել Մարդու իրավունքները. խոսքն այս դեպքում դրան չի վերաբերում, այլ նրան, թե որ սկզբունքներով է պետք դա անել, ով է հետևելու, վերահսկելու դա:

Նիդերլանդների ՊՆ նախկին նախարար, փորձագետ Վիլհելմ վան Էկելենի խոսքով՝ զինվորն ընդամենը համազգեստավոր քաղաքացի է և ունի բոլոր իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները, բայց պետք է նաև որոշ սահմանափակումներից օգտվի:

«Նախկինում, օրինակ, Հոլանդիայում եղել է զորակոչ, հիմա բանակը պրոֆեսիոնալ է, տարբերությունն ակնհայտ է: Զորակոչը սովորաբար կամքին հակառակ է լինում, մինչդեռ այդ տղաների շրջանում որոշակի կարգապահություն է անհրաժեշտ, քանի որ նրանք պատկերացում չունեն՝ ուր են հայտնվել, մյուս կողմից՝ նրանք երկար չեն մնում բանակում՝ ավելի շատ բան սովորելու համար: Այդ էր պատճառը, որ մենք անցում կատարեցինք պրոֆեսիոնալ բանակի»,- ասաց նա:

Ֆլուրը մեջբերեց Շվեյցարիայի փորձը՝ նշելով, որ այնտեղ բանակում ծառայելը մշակույթի մաս էր կազմում, ավելին՝ եթե չես ծառայել, կարիերայում մեծ առաջընթացի հույսեր չես կարող ունենալ: Այնտեղ, եթե զինվորը վիրավորվում է, ասենք՝ վերջույթ է կորցնում, ստանում է հատուցում, թոշակի պես բան, որ ցկյանս ստանում է՝ ամեն ամիս: Էկելենն էլ նշեց, որ իրենց մոտ սահմանին պատերազմ չկա, և դա է Եվրոպական ասոցիացիայի մեծ առավելությունը:

«Մեր սահմանին պատերազմ չկա, մաղթում եմ, որ մի օր էլ դուք հայտնվեք մեր իրավիճակում, դա մեր Եվրոպական ասոցիացիայի մեծ առավելությունն է»,- ասաց նա:

Վերջինս ասաց, որ Զինված ուժերում ծառայող փոքրամասնությունների հարցն իրենց մշտական մտահոգությունն է. Հոլանդիայում կա 10-12 տոկոս ազգաբնակչություն, որ օտարերկրյա ծագում ունի, բայց իրենք լավ էլ ծառայում են, դիմում են՝ ԶՈՒ ընդգրկվելու համար, անգամ՝ առավելություն են ստանում:

Հոլանդացի փորձագետի խոսքով՝ միասեռականներն էլ են ընդունվում ԶՈՒ, սակայն նա նշեց, որ իրենք այստեղ ավանգարդն են. այլ երկրներում այդքան հեռու չեն գնացել:

Ֆլուրին էլ ասաց, որ Շվեյցարիայում նույնպես այդ հարցը լուծված է: «Ի վերջո՝ ամեն ինչ կախված է անձից: Որոշ փոքրամասնություններ ավելի դժվար են ինտեգրվում, դա օրենքի և խտրականության հետ կապ չունի: Փոքրամասնությունը խորհրդային գաղափար է, մեզ մոտ քաղաքացին քաղաքացի է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում