Գետերն ու առուներն ավելի շատ ածխաթթու գազ են արձակում, քան լճերն ու ջրամբարները միասին վերցրած՝ պարզել են Ուաթերլոյի համալսարանի կանադացի գիտնականները:
Մասնավորապես նրանց հաջողվել է պարզել, որ ողջ աշխարհում գետերն ու առուները մթնոլորտ են արտանետում մոտ 1.8 մլրդ տոննա ածխաթթու գազ, մինչդեռ լճերն ու ջրամբարները՝ ընդամենը 0.32 մլրդ տոննա:
Ընդ որում, նման օրինաչափություն է նկատվել միայն Երկրի հյուսիսային կիսագնդում տեղակայված երկրներում:
Հետազոտողները կարծում են, որ այս առնչությամբ առավել մանրակրկիտ հետազոտության անցկացման անհրաժեշտություն կա:










































