Ամենավառ կերպարներից մեկը, որ կարմիր գորգի վրա ներկայացել է տարվա նորաձևության գլխավոր մրցանակաբաշխությանը՝ CFDA 2018-ին, եղել է թոփ–մոդել Իրինա Շեյքը։ Շլացուցիչ գեղեցկուհին գիտի, թե ինչպես հայտնվի ուշադրության կենտրոնում՝ միևնույն ժամանակ մնալով առեղծվածային և անհասանելի։

Երկար մուգ մազերը Իրինան հարդարել էր հարթ ալիքներով՝ դեպի հետ սանրելով։ Նրա՝ Diane von Furstenberg բրենդի դեղին զգեստը, բարակ կտորից, զարդարված վագրային պրինտով, բառացիորեն իր վրա էր հառում բոլորի հայացքները։ Վաղուց երկրպագուները չէին տեսել Շեյքին այդքան համարձակ զգեստով. վերջին ժամանակներս գեղեցկուհին ավելի հանգիստ երեկոյան կերպարներ էր նախընտրում։













































