Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Դուռը, որից այն կողմ է կառավարության իրական ծրագիրը

Նոր կառավարության ծրագիրը ԱԺ քննարկմանը ներկայացվելուց առաջ արդեն իսկ լայնորեն քննարկվում է հանրային շրջանակներում: Գնահատականներն ու կարծիքները բնականաբար տարբեր են, դրականից մինչև դժգոհություն ու հիասթափություն ծրագրային ակնկալիքների մասով: Իրականում, սակայն, ակնհայտ է, որ ծրագիրը, խոշոր հաշվով, ֆորմալություն է և չէր կարող այդպիսին չլինել: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում քաղաքական առումով կառավարության ծրագրերը միշտ են եղել ֆորմալություն, քանի որ միշտ էլ մնացել են թղթի վրա և իրականում դրանց ներքո գործողության մեջ է եղել օլիգարխիայի ծրագիրը:

Խնդիրն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ինքնին անխուսափելի է դարձնում ծրագրային ֆորմալությունը, որովհետև կա կառավարություն, որը խորհրդարանում չունի մեծամասնություն: Իսկ դա էլ անխուսափելի անհրաժեշտություն է դարձնում խորհրդարանի արտահերթ ընտրությունը, որն էլ կառավարությունը, այսպես թե այնպես, դարձնում է ժամանակավոր: Դրանից բացի՝ ներկայումս կառավարություն են կազմել ուժեր, որոնք համաձայնության են եկել իրավիճակի շուրջ, ոչ թե ապագայի ռազմավարության: Այդ ամենով հանդերձ, կառավարության ծրագիրը կարող էր ընդամենն ունենալ երկու կետ՝ քայլեր արտահերթ ընտրությանն ընդառաջ և հետևողական պայքար կոռուպցիայի դեմ, իրավականության ու օրինականության համար:

Այդպիսով, ներկայիս կառավարությունն այլ անելիք չունի, քան ապահովել ներկայումս գործող օրենսդրության իրականացումը առանց որևէ խտրականության, և դրան զուգահեռ քայլեր կատարել ընտրական և համակարգային այլ վերափոխումների օրենսդրական անհրաժեշտությունների ուղղությամբ՝ ստեղծելով արտահերթ ընտրության լայն պլատֆորմ: Որևէ այլ ծրագրային ակնկալիք ներկայիս կառավարությունից ունենալն իսկ տարօրինակ ու անիրատեսական է, և դարձյալ օբյեկտիվորեն, որովհետև այս կառավարությունը չունի դրա ներուժը: Այդ իմաստով վիճակը նույնիսկ կարող է լինել տարօրինակ: Բանն այն է, որ կառավարությունը կամ դրա կորիզը կազմող հեղափոխության առաջնորդների թիմը բավականին ուժեղ է՝ հանրային լեգիտիմության պաշարով, գերվարչապետության լծակներով, սակայն զուտ ծրագրային ռազմավարության համար կառավարությունը թույլ է, որովհետև դե ֆակտո իրավիճակային ու ժամանակավոր կառավարություն է, որտեղ շահերը բազմազան են և ընդհանուր է միայն մեկը՝ չտապալվել: Ահա այս պայմաններում հանրությանը չարժե էներգիա և ժամանակ վատնել ռազմավարական դիտարկումների ու, ըստ այդմ, գնահատականների վրա:

Հանրության ուշադրությունը ներկայումս ընթացիկ կառավարման առումով պետք է լինի կառավարության հաշվետվողականության և թափանցիկության, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և օրինականության հաստատման ուղղությամբ, իսկ ռազմավարական կամ երկարաժամկետ դիտարկումների առումով օրակարգային հարցերը պետք է առնչվեն Հայաստանում ընտրական համակարգի վերափոխմանը, դրա համար անհրաժեշտ ուղղություններին և օրենսդրական նախաձեռնություններին: Ռազմավարական զարգացումների բանալին այստեղ է, և այդ, այսինքն՝ իրապես ազատ ընտրական ու քաղաքական համակարգերի դուռը չբացելով, այլ ռազմավարությունները հասանելի կարող են լինել զուտ տեսական քննարկումների մակարդակում, ինչպես նախկինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում