Singapore Mint կառավարական ընկերությունը հայտարարել է երեք տեսակի հուշադրամի թողարկման մասին՝ նվիրված հունիսի 12-ին կայանալիք Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպմանը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։
Նշվում է, որ հուշադրամները կհավերժացնեն «խաղաղությանն ուղղված պատմական քայլը» և կնշեն Սինգապուրի դերը՝ որպես «չեզոք ընդունող կողմի, որը հսկում է Արևելքի և Արևմուտքի դարպասները»։
Հուշադրամները կլինեն ոսկյա, արծաթյա և ցինկից պատրաստված։ Դրանց մի կողմում պատկերված կլինի առաջնորդների ձեռքսեղմումը՝ ամերիկյան և հյուսիսկորեական դրոշների ներքո, իսկ վերևի հատվածում պատկերված կինի կայանալիք հանդիպման օրը՝ 12․06․2018։








































