Երեկ տեղացած առատ ձյունն այդպես էլ մնաց մայթերին՝ առաջացնելով քաղաքացիների անցուդարձը խոչընդոտող իրավիճակ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երևանցիները փաստեցին, որ մայթերը չեն մաքրվել, եկած ձյունը գիշերը դարձել է սառույց. «Երեկոյան վախենալով եմ տուն եկել, էլ չասեմ տրանսպորտի մասին»:
Հարցվածներից մի քանիսի հավաստմամբ՝ հատկապես վատ է վիճակը քաղաքի ծայրամասերում: Այստեղ ընդհանրապես մայթերը չեն մաքրվում, իսկ բակերով անցնելը վտանգավոր է:
Հարցվածներից միայն մեկն էր այն կարծիքին, որ ձյունը մաքրելու համար քաղաքապետարանի կողմից բավարար աշխատանք է արվել. «Այսօր տեսա՝ մաքրում էին փողոցները»: Մեր այն հարցին, թե երեկ տեսե՞լ է մայթերը մաքրող մեքենաներ, նա պատասխանեց. «Դե ձյունը նոր էր եկել»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































