Saturday, 04 07 2026
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ

Հեղափոխական կառավարության հեղափոխական ծրագիրը. կառավարությունն արեց իր «քայլը»

Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել կառավարության գործունեության ծրագիրը, որն առաջիկա օրերին կուղարկվի ԱԺ։ Ծավալային առումով այն բավական ընդարձակ է և առանձին կետերին անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում։ Սակայն կառավարության ծրագրի գոնե քաղաքական մասի վերաբերյալ ամբողջական, համալիր պատկերացում կարելի է կազմել այդ փաստաթղթում ամրագրված «գործունեության հիմնարար ուղենիշները» հատվածից և առաջին կետերից։

Մասնավորապես՝ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ» խորագրի ներքո կառավարության ծրագրում արձանագրված է, որ «ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»: Այս ընդհանրական ձևակերպումից բացի, առանձին կետերով ներկայացված են նաև հեղափոխության գաղափարների կապիտալացմանն ուղղված առանցքային նշանակություն ունեցող քայլերը։ Մասնավորապես․

– Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

– Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:

– Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:

– Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:

– Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

– Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:

– Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:

– Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:

– Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։

– Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

Նշված առանքային քայլերը իրականում ամբողջությամբ համապատասխանում են թավշյա հեղափոխության ոգուն ու տառին։ Ընդ որում, որպես գեղեցիկ ձևակերպումներ, նմանատիպ արտահայտություններ կարելի է գտնել նաև նախկին կառավարությունների ներկայացրած ծրագերում, բայց դրանք բոլորը մնացել են թղթի վրա և, լավագույն դեպքում, քմծիծաղ են առաջացրել հանրության մոտ։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գործունեության ընդամենը երեք շաբաթների ընթացքում ապացուցել է, որ նման քայլերը իր համար ոչ թե գեղեցիկ հռչակագրեր են, այլ ամենօրյա աշխատանքի ուղենիշներ։ Այդ իմաստով, առաջին մի քանի օրերի իսկ քայլերով Նիկոլ Փաշինյանը վաստակել է իր ծրագրին ոչ միայն քմծիծաղով չվերաբերվելու, այլ դրան ամբողջությամբ հավատալու հանրային վստահությունը։

Պատահական չէ նաև, որ կառավարության ծրագրի հենց երկրորդ կետը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այն վերնագրված է՝ «ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»։ «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրում է նաև, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ»,- գրում են ծրագրի հեղինակները՝ ներկայացնելով վերը նշված նպատակներին հասնելուն ուղղված կոնկրետ քայլերը։ Դրանք են․

• Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի։

• Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով։

• Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով։

• Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին։

• Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում։

• Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։
Կառավարության ծրագրում ամրագրված է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Կառավարության ծրագրի միայն առաջին այս կետերը բավարար են արձանագրելու համար, որ կառավարությունը խորհրդարան է տանելու թավշյա հեղափոխության տրամաբանությանը լիովին համապատասխանող, իմա՝ ժողովդրի անվերապահ վստահությանը հավակնող գործունեության ծրագիր, որը մերժելը հավասարազոր կլինի մայիսի 1-ի քվեարկությանը՝ ժողովրդի ցանկություններին մերժելու քվեարկությանը։ Այս ծրագիրը ամբողջությամբ համապատասխանում է այսօրվա քաղաքական իրողություններին, այն իրապես ժամանակավոր, հեղափոխական կառավարության ծրագիր է, որի իրագործմամբ, շոշափելի ժամկետում, ինստիտուցիոնալ հիմք է ստեղծվելու իրապես ազատ և արդար ընտրությունների, և դրա արդյունքում արդեն ոչ թե ժամանակավոր, այլ մշտական իշխանության ու կառավարության ձևավորման համար։

Ի դեպ, կառավարության ծրագիրը, հատկապես արտահերթ ընտրությունների անցկացմանը վերաբերող քայլերի մասով, տողատակում ուղերձներ ունի՝ ուղղված նաև կառավարությանն այսօր մաս կազմող ուժերին, մասնավորապես՝ ընտրակաշառքը ու ընտրողների կամարտահայտության վրա այլ միջոցներով ազդելու քայլերը բացառելու մասով։ Բայց այդ մասին, ինչպես ժամանակին ասում էր ընտրակաշառքը այնքան էլ չմերժող ուժերից մեկի ղեկավարը, հաջորդ դասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում