Սկսվել է կեռասի սեզոնը։ Ինչու՞ է այն անհրաժեշտ ուտել։
Թերևս կարևոր պատճառներից է շաքարախտը։ Կեռասի օգտագործումը շատ օգտակար է շաքարախտի պրոֆիլակտիկայի համար և թույլատրելի է այդ հիվանդության դեպքում։ Կեռասն աչքի է ընկնում ածխաջրերի բավականին ցածր պարունակությամբ։

Բացի այդ, կեռասը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նվազեցնում են սրտի հիվանդությունների և չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։







































