Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Մայրաքաղաքում վեցերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ հագեցած կրթամշակութային, զբոսաշրջային և մարզական բաղադրիչներով: «Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ:

Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Արազ Բաղդասարյանը մասնավորապես հատկանշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ մայրաքաղաքի ամառային կյանքն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելը:

«Արդեն իսկ կարող ենք փաստել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 6-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող եռամսյա այս ծրագիրը հասցրել է սիրվել թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Ծրագիրն, ինչպես միշտ, կազմվել է այնպես, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գտնել իր համար նախընտրելի միջոցառում: Նշեմ նաև, որ դրանք կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ նաև համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում», – նշել է Արազ Բաղդասարյանը:

«Երևանյան ամառ 2018» ծրագրի բոլոր միջոցառումները կառանձնանան համապատասխան ու արդեն ծանոթ տարբերանշանով, ինչը խորհրդանշում է ուրախ և գունեղ ամառ, որոնք ուղղված են քաղաքացիների համար հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը: Մշակվել է նաև միջոցառումների բրենդբուքը:

Անդրադառնալով «Երևանյան ամառ 2018»-ի միջոցառումներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նկատել է, որ եռամսյա ծրագրում ներառվել են ինչպես բացօթյա, այնպես էլ դահլիճային մի շարք նախաձեռնություններ: Ընդգծելով մայրաքաղաքի համաչափ զարգացման կարևորությունը՝ ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում:

«Եռամսյա միջոցառումների ծրագիրը կմեկնարկի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով՝ այդ թվում «Համով-հոտով Երևան»,

«Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները: «Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես,

«Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ», – նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Իր հերթին ընդգծելով, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը նպաստում և խթանում է նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը՝ տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ նշել է, որ Երևանում անցկացվող փառատոներն արդեն հասցրել են հետաքրքրել օտարազգիներին, ինչի շնորհիվ այս տարի ակնկալվում է փառատոներին մասնակիցների աշխարհագրության ընդլայնում:

«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում է Երևան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունները և փորձում մշակել տարբեր նախագծեր, որոնք է՛լ ավելի գրավիչ կդարձնեն մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար և կապահովեն հետաքրքիր ժամանց: Ի դեպ, շուտով Երևանում կբացվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերը, որոնք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն մայրաքաղաք այցելած օտարերկրացիներին», – նշել է Գևորգ Օրբելյանը:

Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում նախատեսվող նորույթներին՝ նաև նշվել է, որ առաջիկայում հանրությանը նորովի կներակայանան «Երևան Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսները:

«Բացահայտենք Երևանը» և «Եկեք տոնենք միասին» կարգախոսերով կկազմակերպվի ցերեկային ու գիշերային զբոսանք՝ զբոսաշրջիկներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին:

Այս տարի «Երևանյան ամառ 2018»-ը և հատկապես հուլիս ամիսը հագեցած կլինեն մարզական միջոցառումներով: Այս համատեքստում Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Ի դեպ, եռամսյա միջոցառումների ծրագրում հատուկ շեշտադրում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանց մասնակցությամբ միջոցառումները: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, ուր սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ:

«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով:

Բանախոսները նշել են, որ միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հատուկ այդ նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետներից, որոնք տրամադրվելու են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներից և զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերից, այնպես էլ բաժանվելու են:

Հարկ է նշել, որ ծրագրի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև www.yerevan.am և www.myYerevan.am կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում