ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը Նյու Յորքում քննարկում են, թե առաջիկա երկու շաբաթում ինչ Է անհրաժեշտ անել երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի անցկացման համար: Այդ մասին մայիսի 30-ին լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Յուրաքանչյուր կողմից երկու կարևոր անձինք հանդիպում են անցկացնում՝ պարզելու՝ ինչ պետք Է արվի երկու շաբաթում, որպեսզի գագաթնաժողովը հնարավոր դառնա»,- ասել Է դիվանագետը:
Ընդ որում, նա հրաժարվել Է մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ Թրամփը եւ Պոմպեոն ավելի վաղ պարզորոշ շարադրել են իրենց տեսակետը:








































