Թուրքական դատարանը 2016թ. հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի մասնակից լինելու մեջ մեղադրյալ ճանաչված յոթ նախկին սպաների ցմահ բանտարկության է դատապարտել՝ գրում է newsru.co.il-ը:
Դատապարտյալների թվում են Յալովի ռազմաբազայի նախկին հրամանատար, օդային ուժերի գնդապետ Մեթին Յըլդըրըմը, գեներալ-մայոր Մեհմետ Գուլրերը, չորս լեյտենանտ և մեկ ավագ սերժանտ:
Դատավճռի համաձայն՝ դատապարտյալները մեղավոր են ճանաչվում սահմանադրական կարգը տապալելու և FETO-ին անդամակցելու փորձի մեջ: Վեց այլ ամբաստանյալներ անմեղ են ճանաչվել:







































