Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձները Թբիլիսիում

Հայ-վրացական հարաբերությունները բարեկամական և գործընկերային են եղել Երրորդ հանրապետության ողջ ընթացքում, սակայն դրանցում մի տեսակ բացակայել են քաղաքական, ռազմավարական բաղադրիչները:

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի իր գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում, հանդես է եկել խիստ ուշագրավ հայտարարություններով, որոնք կարող են որակական նոր հարթության վրա դնել երկկողմ հարաբերությունները:

http://www.primeminister.am/files/pics/2018/05/30/1059_b.jpg

Նա նշել է, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը: «Համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի օպերատիվ խնդիրները լուծելու համար, այլ նաև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք իրողություններն ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել ապագայի և երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ»,- շեշտել է վարչապետը:

Փաշինյանի այս հայտարարությունը հայ-վրացական հարաբերություններին հաղորդում է ռազմավարական բաղադրիչ: Երկու երկրների հարաբերություններն օբյեկտիվորեն այդպիսին են, սակայն ռազմավարական օրակարգի ձևավորմանը խանգարել են օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք խոչընդոտներ: Դրանցից մի քանիսը` հատկապես մրցունակ պետության մոդելի բացակայությունը և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու անկարողությունը, թավշյա հեղափոխությունը վերացրել է: Հատկանշական է, որ պաշտոնական առաջին այցի ընթացքում արդեն տեսանելի է հեղափոխության էական ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքը կառուցված էր ակտիվ, նախաձեռնող քաղաքականության մեկնակետից և բացարձակապես պատահական չէ, որ Հայաստանի վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բաղադրիչը:

Փաշինյանն, իհարկե, չի բացել փակագծեր և չի ներկայացրել երկարաժամկետ համագործակցության իր տեսլականը կամ գուցե դա արել է Վրաստանի իր գործընկերոջ հետ փակ հանդիպման ժամանակ, սակայն ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը էապես բարձրացրել է Հայաստանի տարածաշրջանային կշիռը, ինչը Հայաստանի վարչապետին թույլ է տալիս խոսել հավակնոտ, ապագային միտված ծրագրերի մասին:

Անկախ արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերությունից` Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում բնական դաշնակիցներ են` հիմքում ունենալով երկու երկրների դեմոկրատական մոդելը, որն անխուսափելիորեն նույն քաղաքակրթական, քաղական զարգացման ճանապարհի վրա է դնելու երկու երկրներին:

Հայ-վրացական հարաբերություններն ինքնին կարող են տարածաշրջանային համագործակցության և անվտանգային նոր միջավայրի ձևավորման մոդել դառնալ:

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում կարևորել է տարածաշրջանային կայունությունը: «Մենք տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության շուրջ քննարկումներ ունեցանք: Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, քանի որ տարածաշրջանային խաղաղությունը կարևոր գերակայություն է մեզ համար և հետագա զարգացումների կարևոր նախապայման է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցած տարիներին հայ-վրացական հարաբերություններում թույլ, նույնիսկ անտեսված է եղել հենց ռեգինալ համատեքստը` իր ինտեգրացիոն և անվտանգային բաղադրիչներով:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա պաշտոնական այցը լրացնում է հենց այդ բացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում