Saturday, 04 07 2026
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

ԿԲ-ն ներկայացրել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատանքի արդյունքները

Կենտրոնական բանկում դեռևս 2005 թվականից գործում է առանձնացված ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ): Որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ազգային հետախուզության մարմին՝ ՖԴԿ-ի գործունեության նպատակը ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգայնորեն հայտնի մեխանիզմների ներդնումը և կիրարկումն է: ՖԴԿ-ի գործառույթներից է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված անձանցից՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, վերլուծումը և տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այս մասին  տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հայտարարության մեջ ասվում է. «Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ/ԱՖ վարկածների առաջադրմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումներում 2017 թվականին որպես հիմնական հանդիպող սխեմաներ կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Խարդախության տարատեսակ սխեմաներ, այդ թվում՝
  • Քարտապանների վստահությունը չարաշահելու արդյունքում քարտային տվյալների ձեռքբերումներ, վիրտուալ պոս տերմինալների միջոցով գողացված քարտային տվյալների օգտագործմամբ ապօրինի գործարքներ,
  • Զանգվածային մարքեթինգի տարբեր մոդելների կիրառմամբ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման սխեմաներ,
  • ՀՀ-ից դուրս՝ այլ երկրների տարածքներում անհայտ՝ հնարավոր է հանցավոր գործունեության արդյունքներով ձևավորված ֆինանսական միջոցների տարանցիկ փոխանցումներ՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով,
  • Հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, տնտեսական գործունեության ծավալները թաքցնելու միտում պարունակող ֆինանսական գործարքներ,
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տիպաբանություններով նկարագրված սխեմաներին համապատասխանող այլ դեպքեր:

Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ վարկածով 2016-2017թթ. քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումների և քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվության վերաբերյալ կազմված վիճակագրությունը ներկայացվում է աղյուսակում.

  2016 2017
ՖԴԿ կողմից տեղեկացումներ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին 34 37
Քրեական հետապնդում իրականացնող մարմիններիկողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվություն 36 58
Հարուցված քրեական գործեր 5 2

2017 թվականին ՓԼ հանցատեսակով կայացվել է 4 մեղադրական դատավճիռ: Կայացված դատավճիռներում փողերի լվացմանը նախորդել են գողության, խարդախության, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստում, իրացման և հարկերից խուսափմանն ուղղված հանցագործությունները:

ՖԴԿ-ն միաժամանակ ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներպետական և միջազգային համագործակցության իրականացումը, ՀՀ շահերի ներկայացումը մասնագիտացված միջազգային կառույցներում:

Նշենք, որ անցած տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ-ն անցել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության 3 գնահատում՝ 2004, 2009 և 2015 թթ.: Բոլոր գնահատումներով ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգին տրվել են դրական գնահատականներ, իսկ վերջին գնահատման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում ներդրված է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին: Գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է նաև, որ ՖԴԿ-ի կողմից վարվող ներպետական և միջազգային սերտ համագործակցությունը, բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը, բարձր որակավորված անձնակազմի առկայությունը և առկա տեխնիկական հնարավորությունները ապահովում են ֆինանսական հետախուզության տվյալների ու վերլուծությունների բարձր որակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում