ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողներին կոչ է անում միասին գտնել լուծումները:
«Իրավական առումով հարցերը ունեն լուծումներ, բայց երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Ֆորս-մաժորային իրավիճակում պետք է քննարկել»,-նշեց նախարարը և հավելեց, որ Վրաստան այցից վերադառնալուց հետո անմիջապես կզբաղվի հարցով:








































