«Հրաշք կինը» ֆիլմի դերասանուհի իսրայելացի Գալ Գադոտը հնարավոր է՝ դառնա հաջորդ տարի Իսրայելում անցկացվելիք «Եվրատեսիլ-2019»-ի հաղորդավարուհին: Իսրայելի պետական հեռուստատեսության տեղեկացմամբ՝ նա արդեն պաշտոնական առաջարկ է ստացել՝ գրում է life.ru-ն:

Նշվում է, որ Գադոտը ընդունել է առաջարկը և այժմ ուսումնասիրում է առաջարկի հետ կապված բոլոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ այս տարի միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Իսրայելի ներկայացուցիչ Նետան: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2019»-ը տեղի կունենա Երուսաղեմում:







































