Բլոգեր Անժելիկա Պրոտոդյակոնովան, որը հայտնի է իր հաստ հոնքերով, մի խումբ տղամարդկանց հետ ծեծկռտուքի է բռնվել։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Յակուտսկում, Խաբարովի փողոցում։

Աղջիկը վիճաբանության մեջ է մտել երեք տղամարդու հետ։ Ըստ որոշ տվյալների՝ նրանցից մեկը բլոգերի գլխին է հարվածել։

Վեճից հետո Անժելիկան և նրա հակառակորդը ոստիկանություն են տարվել, որտեղ նրանցից ցուցմունք են վերցրել։ Աղջիկը մտադիր է դատաբժշկական փորձաքննություն անցնել։










































