Ամերիկացի 20-ամյա դերասանուհի և երգչուհի, ռեփեր Lil Peep-ի նախկին զուգընկերուհի Բելա Թորնը ի ուրախություն իր 17․5 մլն երկրպագուների երբևէ չի ամաչել Instagram-ում բաց լուսանկարներ հրապարակելուց։ Այս անգամ աղջիկը մերկ կուրծքն է ցուցադրել, սակայն ամոթխածորեն ծածկել է ձեռքով։
Աղջիկը հենց այնպես չի եղել թոփլես։ Դրանք ժապավեններ են ֆոտոշարքից, որոնք Բելան շտապել է սոցկայքում հրապարակել։

Միայն սև կաշվե տաբատով երգչուհին կախել է գլուխը և լուսանկարվել այն դիրքում՝ ասես փորձում է թաքցնել մարմնի ինտիմ հատվածը։
Գեղեցկուհին նախորդ ամիս ևս լուսանկարներ է հրապարակել, սակայն հագուստով, թեկուզ՝ հագուստ ասելով կարելի է նկատի ունենալ միայն բլուզ և կիսավարտիք։










































