«Ժառանգությունը» միաձուլվել է ժողովրդին վայր է դրել իր կուսակացական դրոշը: Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք պարտրաստվում են մասնակցել արտահերթ ընտրությունների:
««Ժառանգությունը» միաձուլվել է ժողովրդին վայր է դրել իր կուսակացական դրոշը, դա մեր հավատամքն է, միայն թե երկիրը, քաղաքացին լինի ճշմարտության, ազատության ճանապարհի վրա, տակավին «Ժառանգությունը» նման քննարկում չի արել: Ես հույս ունեմ՝ համաժողովրդական շարժումը կշարունակվի այսպես՝ համաժողովրդական ընտրություններին եւ չենք վերադառնա նեղ կուսակցական ցուցակների և կռիվների: Դրա համար շատ բան կախված է ժողովրդից, շարժումից, ըստ այդմ «Ժառանգությունը» կկողմնորոշվի, մեր նախընտրությունն այն է, որ համաժողովրդականը մնա համաժողովրդական»,- ասաց նա:







































