Մարսի մակերևույթի համալիր վերլուծություն կատարող միջազգային գիտնականների խումբը գտել է տեղ, որը աստղա-հնէաբանական տեսանկյունից իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Պարզվում է՝ այդտեղ եղել են նախկին լճեր, որոնցում մնացել են ապարներ՝ հարուստ երկաթով և կայծքարով: Հետազոտողների կարծիքով՝ այդ նստվածքները ձևավորվել են խտացած կեղտից և կավից, ինչը բարձրացնում է մանրէների պահպանման հավանականությունը:

Այս տեղեկատվությունը մասնագետները ստացել են շնորհիվ երեք աղբյուրների: Առաջին՝ շերտագրության, հանքաբանական և գեոքիմիական տվյալները, որոնք հավաքվել են նախորդ առաքելության ժամանակ: Երկրորդ՝ Երկրի վրա նման նստվածքների վերլուծությունը, և երրորդ՝ օրգանական քայքայման և պահպանման փորձնական հետազոտությունը:









































