Ռուսատանը 2015 և 2016 թվականների ընթացքում մատակարարված գազի գինը զեղչել է 1 մլրդ դոլարի չափով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է iz.ru-ն:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ այդ գումարը կվերադարձնեն հանրապետությանը: Գազի զեղչը կազմել է 10.25%:
Դեռ 2015 թվականին Ռուսաստանը չէր հաստատել «Կապույտ հոսք»-ով և Արևմտյան ճյուղով մատակարարվող գազը զեղչելու վերաբերյալ Թուրքիայի դիմումը, ինչի արդյունքում Անկարան դիմել է Միջազգային դատարան:
Նշվում է, որ ուրբաթ օրը Էրդողանը ելույթ է ունեցել Էրզրումում՝ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում քարոզչական միտինգի ժամանակ: Թուրքիայում վաղաժամկետ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին:










































