Օրերս 22-ամյա մոդել Քենդալ Ջեները Instagram-ի իր էջում սեքսուալ լուսանկար է հրապարակել։ Լինելով աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը՝ նա մեծ ուշադրություն է դարձնում իր կազմվածքին։ Մինչև վերջերս երկրպագուներին թվում էր, թե Քենդալը գոհ է իր տեսքից։

Լուսանկարում Քենդալը լոգասենյակում է և կրում է Calvin Klein ապրանքանիշի բամբակե կիսավարտիք։ Օգտատերերը նկատել են, որ մոդելը ֆոտոշոփի օգնությամբ ավելի հարթ է դարձրել իր որովայնը։ Շատերի կարծիքով՝ ֆոտոշոփն այնքան էլ լավ չի ստացվել։










































