Մշակութային գործիչների հետ հանդիպումը նախաձեռնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոլորտի առաջնահերթ խնդիրներն արդեն գրեթե առանձնացվել են, որոնք առաջիկայում կհրապարակվեն:
Այս մասին վարչապետի նախաձեռնած՝ մշակութային գործիչների հետ հանդիպման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի անկուսակցական նախարար Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Մշակույթի նախարարության ՀՀԿ-ական աշխատակիցները փոխարինվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով՝ նկատի ունենալով, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ քաղաքական հայացքները պետք է կիսեն իր հետ, նախարարն ասաց. «Քաղաքական հայացքներ ասելով` նկատի եմ ունեցել հայեցողական պաշտոնները։ Իսկ, առհասարակ, երևի նկատել եք, որ Մշակույթի նախարարությունում որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ, ես գնահատում եմ այն բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքն են իրականացնում պրոֆեսիոնալ կերպով»։









































