Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում: Այս մասին ասվում է ԱԷՄԳ-ի զեկույցում, հաղորդում է AFP-ն:
Զեկույցում նշվում է, որ Իրանը պայմանագրի շրջանակում իր միջուկային օբյեկտներում հիմնական սահմանափակումներին հետևում է:
ԱԷՄԳ-ն Իրանին կոչ է արել հետևել համաձայնագրին եւ անգամ դուրս գալ իր իրավական պարտավորվածությունների շրջանակից` Թեհրանի պարտականությունների նկատմամբ միջազգային հանրության վստահությունը բարձրացնելու համար:
ԱԷՄԳ-ի գրասենյակից բարձրաստիճան դիվանագետը հաղորդել է, որ այս կոչն Իրանքի վարքագծի փոփոխության հետ կապ չունի:










































