Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հունաստանի իշխանություններին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստանում հայտնված բարձրաստիճան զինվորականներից Սուլեյման Օզքայնաքչըին քաղաքական ապաստան տրամադրելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Հունաստանին միջազգային իրավունքը խախտելու ու արհամարհելու համար։
«Մենք խստիվ դատապարտում ենք այս որոշումը, որը խորապես խոցել է թուրք ժողովրդին», – ասված է տարածված հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև Հունաստանին անվանել է «ապստամբներին աջակցող» երկիր և հույս հայտնել, որ հարևան երկիրն «այլևս նման սխալներ թույլ չի տա»։







































