Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել է, որ ԼՂ հիմնահարցի լուծման համար պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկվեն, գրում է թուրքական «Սթար» պարբերականը։
«Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես Կիպրոսի հարցը նաև Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` ամբողջ իսլամական աշխարհինը։ Մենք հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար հարկավոր է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել»,- ասել է Քահրամանն Ադրբեջանի սփյուռքի նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ժամանակ։









































