Aysor.am-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Մեր տեղեկություններով՝ մարզպետն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ։
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2015թ-ի ապրիլի 2-ին։
Կարապետ Գուլոյանը, նշենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։










































