Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ծրագրում Է Եվրամիությանն առաջարկել՝ երկրորդ անցումային փուլը համաձայնեցնել ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել Է The Times պարբերականը։
Նրա տվյալներով՝ ենթադրվում Է, որ այն կետեւի մինչեւ 2023 թվականը: Դրա ընթացքում կլուծվեն մաքսային ու առևտրական հարցերը:
Մինչ այժմ Մեյը առաջարկությունը Բրյուսելին չի ներկայացրել այն պատճառով, որ Եվրամիությունից եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից բանակցությունների մասնակիցները կոնսենսուսի չեն հասել դրա շուրջ:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջև բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։







































