Novo Nordisk Research ինստիտուտի գիտնականները մի քանի երկրների բնակչության տվյալների հիման վրա պարզել են, որ 2045թ. Երկիր մոլորակի բնակչության մեկ քառորդը կտառապի ճարպակալմամբ: Բացի դրանից, ութ բնակչից մեկը կտառապի երկրորդ տեսակի շաքարախտով՝ գրում է life.ru-ն:
Գիտնականների խոսքով՝ դա կստիպի առողջապահության նախարարություններին ավելի շատ գումարներ ծախսել ոլորտում: Նրանք կարծում են, որ ճարպակալման համաճարակը կանխելու միակ միջոցը կարող է լինել պետության կողմից մշակված գործիքը, որի միջոցով հնարավոր կլինի ավելորդ քաշով տառապող մարդկանց թիվը մինչև 2045թ. կրճատել՝ հասցնելով 10%-ի:









































