Wednesday, 24 06 2026
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

Շվեդիայում ՀՀ դեսպանը Մալմյոյի համալսարանում Առաջին հանրապետությանը նվիրված դասախոսությամբ է հանդես եկել

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը մայիսի 22-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Մալմյոյի համալսարանի «Ռուսաստանի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպած համաժողովին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար, ավելի քան հինգդարյա ընդմիջումից հետո վերականգնված հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին։ Դեսպանը հավելեց, որ պետականության կայացումը հնարավոր դարձավ մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ, որը կարողացավ ապացուցել սեփական անկախ հայրենիք կերտելու իրավունքը:
Դեսպան Ապիտոնյանը նաև ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության փորձից քաղված դասերը, որոնք հիմնարար ազդեցություն ունեցան 1991թ․ Հայաստանի Հանրապետության հռչակման և կայացման, արդյունավետ կառավարման գործում։

Ինտերակտիվ կապի միջոցով Երևանից թեմայի վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ նաև քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը։

Ելույթներից հետո դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Մալմյոյի համալսարանի ռեկտոր Շերստին Թամի և փոխռեկտոր Պեռ Հիլբուրիհեի հետ և զրուցակիցներին հակիրճ տեղեկացրեց Հայաստանի բուհերի՝ Շվեդիայի մի շարք համալսարանների հետ ստեղծված միջբուհական համագործակցության և Շվեդական ինստիտուտի ծրագրերով շվեդական տարբեր համալսարանններում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Մալմյոյի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում