Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամները պահանջել են ֆեդերացիայի նախագահ Դավիթ Կևխիշվիլիի հրաժարականը և բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Ձյուդոիստները մեխերով փակել են Կևխիշվիլիի աշխատասենյակի դուռը, երբ նա տեղում չէր, իսկ աթոռը աղբանոց են տարել։
«Մենք պահանջում են Կևխիշվիլիի հրաժարականը՝ նրա գործունեությունից ելնելով, որը բացասաբար է անդրադառնում Վրաստանում ձյուդոյի զարգացմանը։ Ցավոք, պետական համապատասխան կառույցների կողմից ոչ մի արձագանք չկա։ Մենք կշարունակենք բողոքի ակցիան մինչև հաղթական ավարտ»,-ասել է հավաքականի ավագ Վարլամ Լիպարտելիանին։
Մարզիկները ֆեդերացիայի նախագահին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ, որոնք նախատեսված են դյուդոյի զարգացման համար։ Բացի այդ, նա աշխատանքից հեռացրել է փորձառու մարզիչներին՝ փոխարենն իր ընկերներին նշանակելով։









































