Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանի փրկությունը Մաքսային միությունն էր. գործարար Սիլվա Համբարձումյան

Գործարար, հանքաարդյունաբերության բիզնեսով զբաղվող Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Մաքսային միությունը Հայաստանի լավագույն ընտրությունն էր: Ավելին` Հայաստանի փրկությունը Մաքսային միության մեջ է:

«Որ մենք այսպես խաղաղ ճանապարհով գնում ենք դեպի Մաքսային միություն, ապա ապրանքների գներն իջնելու են: Ցորենը, ամեն ինչ այնտեղից են բերում: Եվ հետո, այսպես թե այնպես, ամենամոտիկը Ռուսաստանն է մեզ համար: Մեզ համար շատ լավ է Մաքսային միությունը, ես կողմնակից եմ, անկեղծ: Գիտեք, հայերն ինչ լավ կապրեն դրանից հետո»,- վստահեցրեց Համբարձումյանը:

Գործարարը, ում բիզնեսը հիմնականում առնչվում է եվրոպական երկրների հետ, կարծում է, որ Մաքսային միություն մտնելը որևէ ձևով չի խոչընդոտի իր բիզնեսին, Եվրոպան էլ մաքսային խստացումների չի գնա: «Ասեմ ավելին` Եվրոպան արդեն խառնվել է իրար: Տեսաք` Հունաստանում ինչ բունտ արեցին, ինչի արդյունքում 130 միլիարդով մի կերպ բերանները փակեցին: Եվրոպան հաստատ իրար է խառնվել, հավատացեք: Եվրոպան ինչ ունի, որ գնա մաքսային խստացումների: Ինքն էլ է ներկրող երկիր: Ընդհակառակը իրենք համագործակցելու են Մաքսային միության երկրների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Համբարձումյանի վստահությունը գալիս է այնտեղից, որ ամբողջ Եվրոպան օգտվում է Ռուսաստանի գազից, ինչը Եվրոպան կախվածության մեջ է դնում Ռուսաստանից և լրացուցիչ երաշխիքներ ստեղծում: «Այսինքն` Եվրոպան երբեք Ռուսաստանից երես չի թեքի, երբեք: Նա միշտ հարաբերությունները լավ է պահելու Ռուսաստանի հետ: Այսինքն` եթե մենք մտնենք Մաքսային միություն և մեզ համար վատ լինի, ապա Ռուսաստանը կճնշի նրանց: Ասեմ ավելին` երբ ստորագրվի վերջնական, ապա գազի գինը կնվազի, կնվազեն մի շարք այլ ապրանքների գներ: Մեր շուկան Ռուսաստանն է, հիշեք դա: Ոչ մի խնդիր չի առաջանա, հավատացեք: Սա լավագույն ընտրությունն էր»,- ասաց գործարարը՝ ավելացնելով, որ շատ է ցանկանում նաև, որ Հայաստանը մտնի ռուբլու գոտի: «Օրինակ` Եվրոպայում մեկն արտադրում է ու բոլոր երկրներին փող է տալիս: Ինչ վատ կլինի, որ մենք էլ մտնենք ռուբլու գոտի: Շատ լավ կլինի: Էդ, որ ցույցեր են անում, շատ վատ են անում, իրենք չեն գիտակցում: Նրանց ինչ-որ մեկն է հուշում և սխալ է հուշում, մեր փրկությունը սա է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում