Սպիտակ տան կապերի վարչությունը հուշամեդալ է թողարկել Թրամփի և Կիմ Չեն Ընի դեռևս տեղի չունեցած հանդիպման պատվին: Այս մասին իր Twitter-ում գրել է NBC հեռուստաալիքի լրագրող Փիթեր Ալեքսանդրը:
Լրագրողը հրապարակել է կրծքանշանի լուսանկարը: Դիմային կողմի վրա պատկերված են Թրամփն ու Կիմը, դեմ դիմաց կանգնած՝ ամերիկյան և հյուսիս-կորեական դրոշների ֆոնին:
Սպիտակ մասում գրված են կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների անուններն ու նրանց պաշտոնները. «Նախագահ Դոնալդ Ջոն Թրամփ» և «Գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ըն»: Կրծքանշանի կարմիր շերտագծի վրա մասնակից երկրների ամբողջական անվանումներն են. Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն:
Հակառակ կողմում պատկերված է նախագահական ինքնաթիռը, որով Թրամփն է թռնում, իսկ հետին պլանին՝ Սպիտակ տունն է: Այս կողմը եզրագծված է կապույտով, որի վրա գրված է «Նախագահ Դոնալդ Թրամփի այցը»:
Լրագրողի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 250 կրծքանշան է թողարկվել:







































