Հավանաբար, Լինդսի Լոհանը հանդիպում է դերասան Լիամ Նիսոնի և Նատաշա Ռիչարդսոնի 18-ամյա որդու՝ Մայքլի հետ: Բացի այդ, նա լեգենդար դերասանուհի Վանեսսա Ռեդգրեյվի թոռն է:
Անացած շաբաթ զույգն այցելել է Finale ակումբ, իսկ ընթացքում Լոհանն ու Նիսոնը առանձնացել են կանանց զուգարանում:
Ինչպես պատմել են աղբյուրները, 27-ամյա Լինդսիին սկսել են դուր գալ ավելի երիտասարդ տղամարդիկ:
Մինչ Գոհաբանության օրը Լոհանն ու Նիսոնը զվարճացել են դերասանուհու ոճաբաններից մեկի տանը կազմակերպված խնջույքում:
Նշենք, որ Նիսոնի ներկայացուցիչը չի հաստատել այդ տեղեկությունը:










































