ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Յեյլի համալսարանի շրջանավարտների առջև, ցուցադրել է իր ռուսական «ականջավոր» գլխարկը: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Այսպես, Քլինթոնը միացել է համալսարանի՝ ավարտական երեկոյին անսովոր գլխարկներ կրելու ավանդույթին:
«Ես տեսնում եմ, որ դուք հետեւում եք ձեր ավանդույթներին… Ուստի ես գլխարկ եմ բերել՝ ռուսական գլխարկ»,- ասել է Քլինթոնը` դուրս հանելով «ուշանկա»-ն, որի վրա կարմիր աստղ էր պատկերված:
Ուսանողները Քլինթոնի ժեստին բղավոցներով եւ ծափերով են արձագանքել: «Եթե չեք կարող հաղթել նրանց, ապա միացեք նրանց»,- եզրափակել է նա:







































