Ամերիկուհի հաղորդավար, քաղաքական մեկնաբան Լիզա Քենեդի Մոնթգոմերին, Fox Business-ի եթերում իր հեղինակային ծրագրի շրջանակում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների նոր լարվածությանը, նշել է, որ Թուրքիան իրավունք չունի դատապարտել որևէ երկրի:
«Թուրքիան դարձել է ստվերային, ավտորիտար, իրավախախտ, ԴԱՒՇ-ին զիջող, դժոխային երկիր, որը ոչ մի իրավունք չունի իր հարևան երկրներից որևէ մեկի համար բարոյականության քարոզներ կարդալու… Թուրքիան պետք է որ մեր չափավոր դաշնակիցը լինի, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որի հետ կարևոր է պահպանել այս կեղծ վանկախաղը, քանի որ չենք կարող պարկեշտություն դրսևորել՝ ճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը», – ասել է մեկնաբանը:
Վերջինը մատնանշել է, որ Թուրքիան էր այն երկիրը, որը համարձակվեց Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունն անվանել «կոտորած» կամ «ցեղասպանություն»:
«Դա բարդ է հասկանալ՝ հաշվի առնելով, որ անցյալ դարում 1.5 մլն հայ է սպանվել օսմանցիների կողմից Հայոց ցեղասպանության ժամանակ», -շեշտել է հաղորդավարը:










































