Հայտնի դերասան և շոումեն Դմիտրի Նագիևը շատ անկեղծ և ազատ մարդ է: Սակայն դա միայն բեմի վրա: Առօրյա կյանքում դերասանը շատ խիստ է ինքն իր հանդեպ: Ավելին՝ Նագիևին վերջին ժամանակներս տանջում են վախերն ու բարդույթները: Նա խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս իր հասակը:
Մի ժամանակ նա ռուսական շոու-բիզնեսի սեքս-խորհրդանիշն էր համարվում: Սակայն Դմիտրին այդ տիտղոսների վրա ուղղակի ծիծաղում է: «Ինչ վերաբերվում է արտաքինին, ապա ծիծաղելի է 174 սմ հասակ ունենալու պարագայում խոսել կատարելության մասին… Ամեն դեպքում ոչ շատ բարձրահասակ մարդու բարդույթը ես միշտ ունեցել եմ և ունեմ»,- պատմել է նա Антенна հրատարակչությանը տված հարցազրույցում:
Աստղի խոսքերով՝ իր փառքի ճանապարհը բավականին փշոտ է եղել: Եվ միայն հիմա է նա վախենում առանց աշխատանքի մնալուց, իսկ կարիերայի համար ամեն ինչի պատրաստ է՝ չնայած հասկանում է, որ ստիպված է մեծ զոհողությունների գնալ:
Եվ, իհարկե, աշխատանքային այդպիսի ռեժիմը չէր կարող իր վատ ազդեցությունը չունենալ առողջության վրա, հատկապես՝ քնի հետ կապված խնդիրներ են առաջացել, քանի որ դերասանին չի հաջողվում օրական հինգ ժամից ավել քնել:







































