«Ես ուզում եմ արձանագրել, որ սա մեծ քայլ էր ու մեծ հաղթանակ մեր արդար պայքարի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետհամալսարանի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով համալսարանի ռեկտորի հրաժարականի հարցին:
Նրա խոսքով՝ մենք այժմ ապրում ենք նոր Հայաստանում, և ցանկացած բողոքի ձայն այժմ արդեն լսելի է: «Այսօր Շիրակի համալսարանի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց հաղթանակ և ուսանողի բողոքի ձայնի արդար լինելը»,- նշեց նա՝ հավելելով, որ մինչ այդ ռեկտորի ուղղորդմամբ ուսանողների հասցեին հնչում էին սպառնալից արտահայտություններ:
Այնուամենայնիվ, Արմեն Մելքոնյանը կարծում է, որ այս հաղթանակը չի նշանակում ավարտ. «Մենք բոլորս նոր ավյունով պետք է լծվենք գործի, որպեսզի համալսարանում վերականգնվի արդարությունը, լինի ուսանողակենտրոն ուսուցում, վերականգնվեն ուսանողի ոտնահարված շահերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































