Ղրիմում Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Բաբինը պնդում է, որ ուկրաինական դելֆինները՝ թերակղզու՝ ՌԴ-ին միանալուց հետո, իբր չեն ենթարկվել ռուս զինծառայողներին, հրաժարվել են սննդից և զոհվել։
«Սևաստոպոլում ՌԾՈՒ-ի վարժեցրած դելֆինները իրենց մարզիչների հետ հատուկ սուլիչների միջոցով են շփվել։ Ռուսաստանցիները ստացել են այդ սուլիչները, բայց վարժեցված կենդանիները ոչ միայն հրաժարվել են համագործակցել ռուս մարզիչների հետ, այլև սննդից են հրաժարվել և որոշ ժամանակ անց՝ զոհվել»,-ասել է Բաբինը։










































