Իր 23-ամյակին նվիրված ծննդյան օրվա երեկույթը իսպանացի ուսանող Սերխիո Մարկեսի համար ողբերգական ավարտ է ունեցել: Բրիտանացի 30-ամյա Կարլ Ադոն, հարձակվելով տղայի վրա, 20 րոպե շարունակ նրան դանակով վնասվածքներ է հասցրել` հիստերիկ ծիծաղելով:
Ավելի ուշ բժիշկներւը շիզոֆրենիա են ախտորոշել Ադոյին, գրում է Daily Mail-ը:
Կռվի ժամանակ Ադոն ու նրա զոհը սենյակում մենակ են եղել:
Հարևանների խոսքով՝ նրանք լսել են Մարկեսի ճիչերը. «Խնդրում եմ, Կարլ, դադարեցրու», սակայն մարդասպանը միայն ծիծաղել է:
Երբ զոհի ընկերները եկել են տուն, հայտնաբերել են իրենց ընկերոջ գլխատված մարմինը:
Ոստիկանների խոսքով՝ մարդասպանը իր մոտ 2 մեծ դանակ է ունեցել: Թե ինչու է նա հարձակվել իսպանացու վրա` հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչ պատիժ է սպառնում նրան:












































