Իսրայելի և Գազայի սահմանին պաղեստինցի ցուցարարների և Իսրայելի օրինապահ ուժերի միջև բախումների արդյունքում 41 մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։

Նշվում է, որ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածում թռուցիկներ են տարածվել՝ Իսրայելի ոստիկանության հետ բախումներից զերծ մնալու կոչով։

Տարածաշրջանում սրացումը տեղի է ունեցել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հանդիսավոր արարողությունների ֆոնին։








































