Ստրասբուրգում լսումներ են սկսվել Լեհաստանում ԿՀՎ գաղտնի բանտի գործով: Հայցը մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Գուանտանամոյի երկու բանտարկյալներ, որոնք պնդում են, որ 2000-ականների սկզբներին` մինչև իրենց Կուբա տեղափոխելը, ամերիկյան հատուկ ծառայությունները իրենց պահել են ահաբեկիչների համար նախատեսված լեհական ռազմական բանտում:
Երկու հայցվորները միանգամից 8 փաստաբան ունեն: Տուժածների բացակայության պարագայում հենց նրանք են պատասխանում հարցերին ու մեղադրանքներ առաջադրում Լեհաստանի դեմ: Ներկայումս բողոքի հեղինակներ Ալ Նասիրին և Աբու Զուբեյդան գտնվում են Գուանտանամոյում: Այս մասին հայտնում Vesti-ն:
Լեհական կողմը պնդել է նիստը դռնփակ անցկացնել, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դռները բաց են:
Նշվում է, որ Վաշավայից 170 կմ հեռավորության վրա գտնվող Ստարիե Կեյկուտի գյուղի մոտ գտնվող ԿՀՎ բանտում կալանավորներին ջրազրկել են, սառեցրել, մահվան սպառնալիքներ տեղացել, ատրճանակը կամ միացրած շաղափը ծոծրակին մոտեցնելով` հարցաքննություն արել: Ինչին նախկինում շատերը կասկածում էին, այժմ պաշտոնական մեղադրանք է:
Իր կողմից Լեհաստանը ոչինչ չի խոստովանում՝ ևս մեկ անգամ խոստանալով ավարտին հասցնել սեփական հետաքննությունը:









































