Saturday, 04 07 2026
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Թուրքիայում հայերին վերջապես հասարակության մի մաս են համարում, որը սպասում է իր խնդիրների լուծմանը․ Սելինա Դողան

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ հարցազրույց է տվել թուրքական gazeteduvar.com.tr կայքին՝ գնահատելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, ընտրություններից ունեցած սպասումները։

Դողանը փաստել է, որ արտահերթ ընտրությունների որոշումն իրենց կուսակցության համար անակնկալ չէր, քանի որ երկրում տիրող իրավիճակն ինքնին թելադրել է իրադարձությունների նման զարգացում։

«Վերջին երկու-երեք տարվա ընթացքում և գլխավորապես երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցվելուց հետո, իշխանությունն առանց բացառության հասարակության բոլոր խավերի ու բոլոր քաղաքական ուժերի դեմ է բռնաճնշումներ կիրառել։ Տեսեք, մարդիկ անգործ մնացին, մարդիկ սոված մնացին, մարդանց միմյանց դեմ թշնամացրին։ Տնտեսության ծանր վիճակն էլ, ինչպես գիտեք, նորից արտակարգ դրության ռեժիմի հետ անմիջական կապ ունի․ օտարերկրյա ներդրողները լքեցին երկիրը, նույնիսկ մեր մարդիկ լքեցին երկիրը, «ուղեղների արտահոսք» տեղի ունեցավ։ Հետևաբար՝ մենք միշտ ասել ենք, որ նման մթնոլորտը չի կարող երկար ձգվել և, իհարկե, արտահերթ ընտրությունների որոշումն անակնկալ չէր, սպասում էինք», – նշել է Դողանը։

Հայազգի պատգամավորը նաև անդրադարձել է նախագահական ընտրություններում ընդդիմության կազմած դաշինքին, որից դուրս մնացին քրդամետ ժողովրդադեմոկրատները։

Ըստ Դողանի՝ քրդամետների՝ դաշինքից դուրս մնալը երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի որոշակի թելադրանք էր, մինչդեռ իրենք ցանկանում են տեսնել քրդամետ գործիչներին Մեջլիսում և կողմ են, որպեսզի նրանց առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշն ազատ արձակվի բանտից՝ նախընտրական քարոզարշավին արդար ու հավասար պայմաններում մասնակցելու համար։

Մեջբերելով իր կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի խոսքը՝ Դողանը շեշտել է, որ քրդական հարցը Թուրքիայի համար ամենից զատ բարոյականության հարց է։

Հայազգի պատգամավորը վերահաստատել է, որ այս անգամ ևս ինքն առաջադրված է որպես Ստամբուլից պատգամավորի թեկնածու և հույս ունի շարունակել աշխատանքը Մեջլիսում։

«Մեզ բաժին հասավ պատգամավոր դառնալ Թուրքիայում շատ ճգնաժամային շրջանում, երևի թե պատգամավոր լինելու համար ամենավատ շրջանն էր։ Դժվարանում եմ հաշվել, թե որքան կոտորածներ իրականացվեցին երկրում այս ընթացքում, հարավ-արևելքում, Սուրում, Ջիզրեում, բախումների ամենասրված շրջանն էր, հեղաշրջման փորձի ժամանակ Մեջլիսում մեր գլխավերևում ռմբակոծություն վերապրեցինք, և արտակարգ դրության ռեժիմի պայմաններում իսկապես «արտակարգ» պատգամավորություն ստիպված եղանք անել։ Հետևաբար` բոլորիս մոտ կա այն զգացողությունը, որ մինչև վերջ չենք կարողացել ավարտին հասցնել մեր պարտքը, այն ամենը, ինչ ցանկանում էինք անել»,- նշել է հայազգի պատգամավորը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իր պատգամավորությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրում՝ որպես հանրապետության շրջանում Մեջլիսում առաջին հայ կին պատգամավորի ընտրություն։

«Կարող եմ փաստել, որ հայերը Թուրքիայի քաղաքական դաշտում որպես բազմազգ խճանկարի մի «գույն» ներկայացվելուց զատ սկսեցին վերջապես ընկալվել որպես հասարակության մի մաս, որն ունի իր խնդիրներն ու սպասում է դրանց լուծմանը։ Այս ընտրության արդյունքները, ինչպիսին էլ որ լինեն, ակնկալում եմ, որ կնպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելավմանը»,- եզրափակել է Դողանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում